31/10/2022 14:11
Մեր կանխատեսումների համաձայն՝ մյուս տարվա համար տնտեսական աճի ցուցանիշը կլինի 4,5 տոկոս, քան կառավարության կանխատեսած 7 տոկոսն է. ԿԲ նախագահ
ՀՀ կենտրոնական բանկը 2023 թվականի համար կանխատեսում է 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ:
«Մեր կանխատեսումների համաձայն՝ մյուս տարվա համար տնտեսական աճի ցուցանիշը կլինի մի փոքր ցածր, քան կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է, ակնկալում ենք, որ աճը կլինի 4,5 տոկոսի շրջանակներում», - ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա դա հիմնավորեց նրանով, որ այս տարվա աճը բավականին բարձր է եղել:
Այս տարվա համար ԿԲ-ն 12,9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել: