31/10/2022 18:47
«5 սկզբունքների հիմքով հնարավոր է հասնել կարգավորմանը»․ Ալիևը՝ Պուտինի հետ հանդիպմանը (Թարմացված)
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Իլհամ Ալիևը հանդիպմանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դերակատարման համար»։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն դերակատարման համար, որը դուք ունեցաք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Երկու տարի առաջ կնքվեց եռակողմ համաձայնագիրը, որը վերջ դրեց երկարամյա հակամարտությանը։ Այժմ եկել է ժամանակը՝ խոսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական դերակատարումն այդ հարցում»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ Բաքուն Երևանին է փոխանցել կարգավորման հիմնարար սկզբունքները։
«Ադրբեջանը ոչ վաղ անցյալում առաջադրել է այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա էլ պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Ավելի ճիշտ, դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են։ Կարծում եմ՝ այդ հիմքով հնարավոր է հասնել կարգավորման։
Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա, իսկ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումն այն ձւաչափն է, որն, իհարկե, լուրջ քայլեր է պահանջում»,- հայտարարել է Ալիևը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15