31/10/2022 20:12
Լեհաստանը հայտարարել է՝ երեք նոր ատոմակայան են կառուցելու
Լեհաստանը դիտարկում է ոչ թե երկու, այլ երեք ատոմային էլկտրակայան կառուցելու հնարավորությունը, հայտարարել է երկրի փոխվարչապետ, պետական գույքի վերահսկողության նախարար Յացեկ Սասինը։
Նա նշել է, որ Լեհաստանի կառավարությունը այս տարի հայտարարել է առաջին ԱԷԿ-ը կառուցելու մասին։
«Բայց մենք ավելի առաջ ենք գնացել։ Հայտարարում ենք, որ Լեհաստանում առաջիկա տարիներին 2 նոր ատոմակայան կկառուցվի, իսկ երրորդը նախատեսում ենք»,- ասել է Սասինը։
Լեհաստանի փոխվարչապետը տեղեկացրել է, որ առաջին ԱԷԿ-ը կառուցվելու է լեհական էներգետիկ ընկերության, ZE PAK մասնավոր էներգետիկ կոնցեռնի և հարավկորեական Korea Hydro & Nuclear Power ընկերության միջև համաձայնագրի շրջանակներում, երկրորդ ատոմակայանը կառուցելու է ամերիկյան Westinghouse ընկերությունը։
«Այս երկու ատոմակայաններից բացի, կլինի նաև երրորդը, որը կկառուցվի լեհ-կորեական կոսորցիումի կողմից»,- հայտարարել է Սասինը։