31/10/2022 12:25
Գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք միասնության հանրահավաք ենք հրավիրում. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Հայրենիքի մի մասը զիջելով, կզիջենք ամբողջը, օրվա իշխանության առաջարկած օրակարգն, ըստ էության, կործանարար է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները և լծվել հայրենիքի պաշտպանության, անվտանգության և վերականգնման գործին», - ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում, պատմական իրադարձություն էր։
«Հիմա գնդակը Հայաստանի դաշտում է։ Երեկ շատ արագ արձագանքեցինք Արցախից հնչեցված կոչին՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 15-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք», - ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի 5-ին միասնության հանրահավաք է․
«Միասնություն ոչ թե որևէ անձի, քաղաքական ուժի կամ ընդդիմության շուրջ, այլ՝ միասնություն Արցախի ինքնիշխանության շուրջ, միասնություն Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության շուրջ»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15