31/10/2022 16:16
2023-ին ՀՀ պետբյուջեից ԱԻՆ-ին կհատկացվի 16 միլիարդ 451 միլիոն դրամ. 49 հրշեջ մեքենա ձեռք կբերեն
2023 թվականին ՀՀ պետական բյուջեով Արտակարգ իրավիճակների նախարարության 6 ծրագրերի և 14 միջոցառումների գծով նախատեսված է հատկացնել 16 միլիարդ 451 միլիոն դրամ, ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԻ նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
«14,5 միլիարդ դրամը կամ 87.9 տոկոսը կազմում է համակարգի աշխատողների աշխատավարձի ֆոնդը, մնացած 2 միլիարդ դրամը կամ 12.1 տոկոսը կազմում են պահպանման ծախսերը», - նշեց Գրիգորյանը:
Նախատեսվում է փրկարար ծառայության 15 ենթակա ստորաբաժանումների համար ձեռք բերել 49 հրշեջ-փրկարարական մեքենա. արժեքը կազմում է 3 միլիարդ 740 միլիոն դրամ:
2023թ. ԱԻՆ-ին հատկացվելիք բյուջեով նախատեսվում է ՀՀ տարածքի սողանքային տեղամասերում իրականացնել ինժեներաերկրաբանական հետազոտություններ: