01/11/2022 11:06
Հայաստանը և Ռուսաստանը ամուր հիմքեր են ստեղծել ռազմավարական գործընկերության համար. Լավրով
Ռուսաստանը և Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ամուր հիմք են դրել ռազմավարական գործընկերության և համագործակցության համար, ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «Պրիմակովյան ընթերցումներ» քննարկման հարթակի մասնակիցներին ուղերձում, որն այսօր ներկայացրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին տասնամյակների ընթացքում, հենվելով ամուր բարեկամական կապերի և փոխադարձ համակրանքի վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և դաշինքի համար», - ասվում է ուղերձում։
«Համոզված եմ, որ քննարկումների արդյունքները հնարավորություն կտան օգտակար և գործնական առաջարկներ մշակել և կնպաստեն մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը», - ասել է Լավրովը։