01/11/2022 19:44
Ինչ է համակարգչային տոմոգրաֆիան և ինչպես է կատարվում ճառագայթային ախտորոշումը
Համակարգչային տոմոգրաֆիան ճառգայթային ախտորոշման մեթոդ է, որն իր կարևոր տեղն ունի հիվանդությունների կանխարգելման ու բժշկության մեջ: Դա նույն ռենտգեն ճառագայթն է, սակայն, եթե վերջինս տալիս է մեկ պատկեր, ապա համակարգչային տոմոգրաֆիայով ստանում են եռաչափ պատկերներ: Նոր սերնդի ՀՏ հետազոտությունը տևում է ընդամենը մի քանի վայրկյան:
Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն կատարելիս ճառագայթաբանը յուրաքանչյուրին պետք է ցուցաբերի այնպիսի մոտեցում, որը հնարվորություն կտա ախտորոշել խնդիրը՝ չվնասելով հիվանդին:
Համակարգչային տոմոգրաֆիան բացարձակ հակացուցումներ չունի, սակայն յոդի նկատմամբ ալերգիան համարվում է հարաբերական հակացուցում: Եթե նախկինում կրեատինինի բարձր մակարդակն արյան մեջ հակացուցում էր, ապա վերջին հետազոտություններով հաստատվել է, որ դա նույնպես էական նշանակություն չունի: ՀՏ հնարավոր է կատարել նաև ցանկացած վիճակում գտնվող հիվանդին՝ բացառությամբ գործիքի համար առավելագույն մարմնի քաշի՝ 208 կգ-ի դեպքում:
Համակարգչային տոմոգրաֆիան իր կարևոր տեղն ունի բժշկության ու հիվանդությունների կանխարգելման մեջ: Այն կիրառվում է բոլոր օրգանների հետազոտությունների ժամանակ, սակայն չի փոխարինում ճառագայթային ախտորոշման մյուս մեթոդններին, քանի որ դրանցից յուրաքանչյուրը լրացնում է մեկը մյուսին:
Մասնագետների կարծիքով, առաջնային ախտորոշման համար ՀՏ-ն նախընտրելի միջոց չէ, քանի որ այն ունի ճառագայթային ազդեցություն և համարվում է թանկարժեք հետազոտություն:
Անհետաձգելի դեպքերում՝ ծանր տրավմաներ, արյունազեղում, անոթների վնասում, անհապաղ իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա: Այսպիսի դեպքերում հակացուցումները հաշվի չեն առնվում:
Հետազոտության մեջ մեծ դեր ունի ճառագայթաբանը` դոզաները սահմանելու հարցում: Իոնիզացիայի պատճառով ՀՏ-ի սենյակը ամբողջությամբ պատված է բարիումով, իսկ օդափոխությունն ապահովված բարձր մակարդակով, քանի որ նկարելու ժամանակ իոնիզացացված օդը պետք է շատ արագ դուրս մղել: Պետք է նշել նաև, որ նման պայման ներում, բացի հիվանդից կարող է ճառագայթվել նաև բուժանձնակազմը:
Հետազոտության սարքավորման մեջ գոյություն ունեն երկու կարգավորումներ՝ կիլովատ ու միլիամպեր վայրկյան: Այս երկու պարամետրերից է կախված, թե ինչքան դոզա կստանա մարմինը: Իջեցնելով այդ թվերը՝ կստացվեն վատ որակի պատկերներ, բայց հիվանդն ավելի քիչ կճառագայթվի: Ամբողջ աշխարհում համակարգչային տոմոգրաֆիան կատարվում է նույն սկզբունքով, սակայն յուրաքանչյուր հիվանդի պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: Օրինակ, եթե ՀՏ-ն կատարվում է կրկնակի կամ մի քանի անգամ ու բժիշկը գիտի խնդիրը, կարող է նվազեցնել դոզաները և ստանալ հարցերի պատասխանը՝ քիչ ճառագայթելով հիվանդին:
Երեխաներին ՀՏ-ով հետազոտելուց առաջ՝ պետք է համոզվել, որ կա խնդրի, ինչը հնարավոր չէ ախտորոշել ՈՒՁՀ-ի ու ռենտգենի միջոցով: Երեխաների 99 %- ի մոտ դա կատարվում է պաթոլոգիաների ժամանակ՝ ուռուցքներ, թոքային և ոսկրային խնդիրներ:
Ռադիոլոգիայի զարգացման արդյունքում՝ հիվանդությունների ախտորոշման թիվը մեծ է: Պաթոլոգիաները կարող են երիտասարդանալ, սակայն սխալ է այն կարծիքը, որ նախկինում հիվանդություններն ավելի քիչ են եղել: Պատճառը պարզապես այն է, որ տվյալ շրջանում ախտորոշման եղանակներն էին ավելի թույլ:
Խորհրդակցելով բժշկի հետ կարելի է ընտրել հիվանդին և հիվանդությանն ամենահարմար հետազոտության մեթոդը և զերծ մնալ ճառագայթման ավելորդ ռիսկերից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։