01/11/2022 14:03
Թուրքական ապրանքների ներկրումն արգելելու ոչ մի նախագիծ չկա. Թուրքիայի հետ առևտուր անելը նորմալ է. ՊԵԿ նախագահ
Թուրքական ապրանքների ներկրումն արգելելու ոչ մի նախագիծ չկա, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա ասաց, թե անձամբ ինքը նման նախաձեռնության անհրաժեշտություն չի տեսնում:
Հարցին, թե չի՞ կարծում, որ Հայաստանի տնտեսությունը կարող է կուլ գնալ թուրքականին՝ ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Ո՛չ, չեմ կարծում»:
Նորմա՞լ է Թուրքիայի հետ առևտուր անելը հարցին ի պատասխան էլ ասաց․ «Առևտուր անելը նորմալ է»: