01/11/2022 12:38
Լուկաշենկոն «քաղաքական խաղ» է անվանել Արևմուտքի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում (Տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքական խաղ է անվանել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը արևմտյան միջնորդների ներգրավումը։
«Խաղ է ընթանում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է», - ասել է Բելառուսի նախագահը՝ Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը։
«Ինչո՞ւ են Եվրամիությունը ներքաշել դրա մեջ: Ինչո՞ւ են ԵԱՀԿ-ին քարշ տալիս այնտեղ։ Դե, հասկանալի է, թե ինչու։ Ի՞նչ են անելու այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա», - ասել է Լուկաշենկոն։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 18:18
Այսօր, 12:15