01/11/2022 18:41
Ռուսաստանը պատրաստ է ընդունելի գներով հացահատիկ մատակարարել շահագրգիռ պետություններին․ Միշուստին
Ռուսաստանը կշարունակի երկխոսել ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ՝ «հացահատիկի գործարքի» հեռանկարների շուրջ, բայց, ամեն դեպքում, պատրաստ է շահագրգիռ պետություններին ընդունելի գնով հացահատիկ մատակարարել, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
«Անցած շաբաթվա վերջին ուկրաինական կողմը Սևաստոպոլի ծոցում ահաբեկչական հարձակում իրականացրեց ռուսական նավերի դեմ։ Այժմ անհնար է երաշխավորել հումանիտար միջանցքի անվտանգությունը, և մենք ստպված էինք դադարեցնել մասնակցությունը «հացահատիկի գործարքին»։ Բայց Մոսկվան կշարունակի երկխոսել ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ՝ Ստամբուլում ստորագրված համաձայնագրերի շրջանակներում ակտուալ հարցերի շուրջ։ Անկախ «հացահատիկի գործարքի» հեռանկարներից, հաշվի առնելով այս տարվա հացահատիկի բերքի ցուցանիշները, Ռուսաստանը պատրաստ է ամենակարիքավոր երկրներին անվճար տրամադրել մինչև 500 հազար տոննա հացահատիկ, ինչպես նաև մատչելի գներով հացահատիկ մատակարարել բոլոր շահագրգիռ պետություններին»,- հայտարարել է Միշուստինը։