01/11/2022 11:46
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին. ՌԴ դեսպան (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն խնդիրն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին, երբ ստեղծվեն այս հարցի լուծմանն ուղղված բոլորի համար ընդունելի արդար լուծման պայմանները։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Կարգավորման ողջ փաթեթը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների արդյունք», - ասաց նա։
Կոպիրկինը հայտարարեց նաև, որ Ռուսաստանն արդարացնում է իրեն որպես Հայաստանի դաշնակից։ «Ռուսաստանն այստեղ պահպանում է իր ռազմական ներկայությունը։ Սա անվտանգության առանցքային գործոն է և կանխում է հետագա էսկալացիան», - նշեց դեսպանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17