01/11/2022 11:21
Առաջին ինն ամսվա տվյալներով՝ Հայաստան է եկել մոտ 1, 24 միլիոն մարդ
Առաջին ինն ամսվա տվյալներով՝ Հայաստան է եկել մոտ 1, 24 միլիոն մարդ, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հաջորդ տարվա զբոսաշրջության զարգացման ծրագրի համար պլանավորում ենք 7,66 միլիարդ դրամ, որից արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների հաշվին 6,5 միլիարդ դրամն է, դա ուղղվելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը», - ասաց նախարարը:
Քերոբյանի խոսքով՝ զբոսաշրջային ծրագրի նորությունն այն է, որ այս տարի պլանավորում են կտրուկ բարձրացնել «մարկետինգային բյուջեն»:
«Նախկինում հատկացվող 200 միլիոնի փոխարեն 2023-ին տրամադրվելու է 1 միլիարդ դրամ, սա ամբողջը չէ, մենք Գերմանական զարգացման գործակալության հետ աշխատում ենք, իրենք բավական մեծ բյուջե են մեզ տրամադրում զբոսաշրջության զարգացման համար», - ասաց նա: