01/11/2022 12:34
Պետք է փորձենք կրակոցների միջավայրում զարգացնել մեր տնտեսությունը. կարող է վաղը ես լինեմ զոհը, պատրաստ եմ դրան. Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որ անվտանգային միջավայրն օրըստօրե բարելավվի:
«Բայց պետք է նկատի ունենալ, որ մենք հիմա ապրում ենք նոր միջավայրում, որտեղ ամեն օր կարող է ինչ-որ բան տեղի ունենալ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ ամենօրյա կրակոցները դարձել են նորմա՞լ, արձագանքեց. «Իսկ ձեր համար նոմալ չի՞ դարձել»:
«Կրակոցը նորմալ բան է անգամ Իսրայելում, տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով, եթե այդ կրակոցը պետք է չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միջավայրում կարողանանք զարգացնել մեր տնտեսությունն ու մեր երկիրն օրեցօր դարձնենք ավելի ապահով», - հայտարարեց Քերոբյանը:
«Ես ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին, բայց կարող է վաղը ես լինեմ զոհը ու ես պատրաստ եմ դրան»,- հավելեց նախարարն ու հեռացավ: