02/11/2022 12:29
Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ. Արայիկ Հարությունյան
Վարչապետն առիթը բաց չի թողնում հաղորդակցվելու հասարակության հետ, Ազգային ժողովում լրագրողներին վստահեցրեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՀՀ կառավարությունը ձգտում ոչ ժողովրդավար լինել ու չշփվել լրագրողների հետ։
«Ապագայում էլ, ներկայում էլ, անցյալում էլ լրատվամիջոցները որևէ սահմանափակում չեն ունեցել շփվելու ղեկավարության հետ», - ասաց նա՝ ընդգծելով, թե դրա լավագույն ապացույցն այն ինդեքսներն են, որոնք վերաբերում են մամուլի ազատությանը Հայաստանում:
Նա ասաց, թե լրատվամիջոցները պետք է իրենց հարց տան, թե ինչու է ռեգրեսը տեղի ունեցել ու այլ տեղերում փնտրեն պատասխանները: