02/11/2022 17:59
«Արձանագրած փաստերը կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին»․ Արման Թաթոյանը Սյունիք է այցելել
ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ «Իրավունքի և արդարության կենտրոնի» ներկայացուցիչների հետ այցելել են Սյունիքի մարզ, փաստահավաք աշխատանքներ կատարել։
«Այսօր իրականացրել ենք այցեր ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաք, Կապան համայնքի Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղեր, կատարել ենք ճանապարհների ուսումնասիրություն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնյանի հետ:
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են:
Արձանագրած փաստերը` կապված ՀՀ ինքինշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումներով, ՀՀ գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումներով երկրի անվտանգության, բնակչության կյանքի համար առաջացրած խորքային խնդիրների հետ, կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին»,- գրել է Արման Թաթոյանը՝ սոցցանցի իր էջում: