02/11/2022 09:46
Մենք կանենք այն, ինչը համարում ենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ-ը կնպաստի Երեւանի և Բաքվի միջեւ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կողմնակից է խաղաղության հաստատմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների անցկացմանը։
«Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է, որին ձգտում են երկու երկրները։ Այսպիսով, մենք կշարունակենք փոխգործակցությունը հաջորդ ամիսներին, որպեսզի նպաստենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ երկկողմ հիմքի վրա, գործընկերների հետ միասին, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների շրջանակում։ Մենք կանենք այն, ինչը համարում ենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է նա։