02/11/2022 11:31
ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Սոչիում եռակողմ հանդիպմանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը երկարացնել:
«Տարբերակներ են՝ անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով և այլն։ Պետք է ասեմ, որ այդ առաջարկը չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ նաև որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե ակնհայտ է՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ անվտանգության ու իրավունքների ապահովման համար: