02/11/2022 11:52
2023 թվականին պետք է ապահովենք կայունություն Հայաստանի շուրջ. Նիկոլ Փաշինյան
2023 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2023 թվականին պետք է ապահովենք կայունություն Հայաստանի շուրջ, անվտանգության հնարավորինս բարձր մակարդակ և պետության ինստիտուցիոնալ զարգացման շարունակականությունը», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ մեծագույն ու կարևոր խնդիրներից մեկը ժողովրդագրական ոլորտում քաղաքականությունն է:
«Մենք այդ ուղղությամբ որոշումներ ենք կայացնում ու հույս ունենք, որ այդ որոշումները կբերեն կոնկրետ արդյունքների, ու Հայաստանը ժողովրդագրական վտանգավոր շեմերը կհաղթահարի», - նշեց Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրեց՝ ունենալու ենք խաղաղ, ազատ, երջանիկ ու զարգացած Հայաստան: