02/11/2022 12:00
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Բրազիլիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. Փաշինյանը շնորհավորել է Բրազիլիայի նորընտիր նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային:
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Բրազիլիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Վստահ եմ, որ փոխադարձ համակրանքի վրա հիմնված մեր երկրների միջև հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն խորանալ և ամրապնդվել երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների բարօրության:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», - նշված է ՀՀ վարչապետի ուղերձում: