02/11/2022 19:11
Պուտինը դեռ չի որոշել՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել 2024 թվականի ընտրություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ որոշում չի կայացրել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հարցին՝ որոշում կայացրե՞լ է արդյոք Պուտինը՝ հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելու հարցի շուրջ, Պեսկովը պատասխանել է՝ ոչ։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի 4-րդ նախագահական ժամկետն ավարտվում է 2024 թվականին։ 2020 թվականին Ռուսաստանի սահմանադրությունում արված փոփոխությունների համաձայն՝ Պուտինը կարող է կրկին առաջադրվել և վերընտրվել։