02/11/2022 16:17
Ստոլտենբերգը Թուրքիա կայցելի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Թուրքիա, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարարությանը։
Ըստ թուրքական գերատեսչության հաղորդագրության՝ Ստոլտենբերգը Թուրքիայում կգտնվի նոյեմբերի 3-5-ը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը 2022 թվալանի նոյեմբերի 3-5-ը այցով կգտնվի Թուրքիայում։ Նրան կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, նախատեսված է նաև Յենս Ստոլտենբերգի հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։