02/11/2022 10:49
«Պրոբլեմները կհաղթահարենք». Նիկոլ Փաշինյանը խոսեց «հայկական ավիացիայի վերածննդի» մասին
Վերջին օրերի օտարերկրյա այցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ստիպեցին խոսել «հայկական ավիացիայի վերածննդի» մասին:
«Այս մասին ցանկացա խոսել, քանի որ վերջին օրերին անընդհատ այց եմ ունեցել օտարերկրյա երկրներ: Հիշում եմ՝ 2018-2019 թվականներին, երբ վայրէջք էի կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիպում էի բացարձակ դատարկության, գեթ մի օդանավ չկար, ես հաճույքով եմ արձանագրում, որ և՛ մեկնելիս, և՛ վերադառնալիս արձանագրում ենք հայկական օդանավերի առկայությունը մեր օդանավակայանում ու շարքն աճում է», - Ազգային ժողովում հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր որոշակի աշխուժություն կա ավիացիոն փոխադրումների ոլորտում. չվերթերի մոտ 30 տոկոսն իրականացվում է հայկական ավիաընկերությունների կողմից:
«Իհարկե, հայտնի պրոբլեմներ ունենք՝ սև ցուցակ, և այլն, բայց ես համոզված եմ, որ մենք ինստիտուցիոնալ կերպով այդ պրոբլեմները կհաղթահարենք», - վստահեցրեց Փաշինյանը: