02/11/2022 11:42
Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը չափազանց կարևոր եմ համարում. Փաշինյան
2023 թվականին Հայաստանում սպասվում է երկու կարևոր փոփոխություն. կստեղծվի Ներքին գործերի նախարարություն ու Արտաքին հետախուզական ծառայություն:
«Երկու օրենսդրական փաթեթներն էլ առաջիկայում կընդունվեն կառավարության կողմից ու կուղարկվեն Ազգային ժողով», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը չափազանց կարևոր է համարում:
«Բայց նաև ուզում եմ ասել, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Արտաքին հետախուզական ծառայության գործունեությունը ստանդարտ մեր պետական կառավարչական հիմնարկների գործունեության տրամաբանության մեջ պիտի չլինի, հակառակ դեպքում, իմաստը կկորցնի», - նշեց Փաշինյանը: