02/11/2022 13:05
Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանին արգելափակոցներ է կառուցում
Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանին արգելափակոցներ է կառուցում։ Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նշել է՝ որոշել է միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգության ուժեղացման համար:
«Այն պատճառով, որ Կալինինգրադի օդանավակայանը բացվել Է Մերձավոր Արեւելքից ու Աֆրիկայից չվերթերի համար, ես որոշել եմ միջոցներ ձեռնարկել սահմանի անվտանգության ուժեղացման համար: Արդեն այսօր կսկսվեն սակրավորների աշխատանքները Ռուսաստանի եւ Կալինինգրադի մարզի սահմանի վրա ժամանակավոր արգելափակոց կառուցելու ուղղությամբ», - ասել Է նա։