02/11/2022 15:30
2022-ի ինն ամիսների դրությամբ 43 հազար 323 քրգործ է քննվել, աճն աննախադեպ է․ ՔԿ նախագահի տեղակալ
2022 թվականին Քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են գերծանրաբեռնված, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նրա խոսքով՝ 2021 թվականի դրությամբ ընդհանուր քննվել է 41 հազար 883 քրեական գործ:
«Նախկինում կանխատեստվում էր, որ 2022 թվականին մենք կքննենք 34 հազար քրգործ, սակայն, 2022 թվականի ինն ամիսների դրությամբ, արդեն իսկ 43 հազար 323 քրգործ է քննվել, աճն աննախադեպ է», - նշեց Այվազյանը:
Նախատեսվում է, որ 2023 թվականի ընթացքում կոմիտեի վարույթը կկազմի 120 հազար քրեական վարույթ:
2021 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ ու բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 4 հազար 781 քրգործ՝ 5 հազար 677 անձի նկատմամբ, իսկ 2022-ին՝ 3 հազար 144 քրգործ:
Այվազյանը նշեց, որ 2022 թվականին կարճվել է 477 վարույթ: