02/11/2022 10:26
2020-ին մեզ անարգանքի սյունին էին գամում վատ կառավարման պատճառով. այս թեման փակվեց ու ստացավ իր գնահատականը. Վարչապետ
Հայաստանը կորոնավիրուսի դեմ համավարակն այնքան լավ է կառավարել, որ, ի տարբերություն շատ զարգացած երկրների, արդյունքները չեն գահավիժել, ընդհակառակը, լրջագույն պրոգրես է ապահովվել տնտեսության զարգացման առումով, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հիշում ենք, որ 2020 թվականին շատերը մեզ անարգանքի սյունին էին գամում քովիդի համավարակի ու, ընդհանրապես, իբր, վատ կառավարման պատճառով. մի մասն ասում էր՝ քովիդի համավարակը վատ է կառավարվում, նույնիսկ աղետալի գնահատականներ էին տալիս, բայց, կարծում եմ, այս թեման փակվեց ու ստացավ իր գնահատականը», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ կա՝ հոկտեմբեր ամսվա տվյալներով. Հայաստանում գոյություն ունի 691 հազար գրանցված ու վճարվող աշխատատեղ:
«2018 թվականի մայիսի համեմատ՝ 2022 թվականի հոկտեմբերին աշխատատեղերի թիվն ավելի է 143 հազարով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ աշխատատեղերի թիվն ավելի է 108 հազարով», - մանրամասնեց նա: