03/11/2022 19:47
Սա սովորական հանրահավաք չէ․ Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է․ Արթուր Վանեցյան
«Նոյեմբերի 5-ին հայության համերաշխության հանրահավաքն է»,- հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով՝ պետք է պայքարել միասնաբար։
«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ․
Կան բաներ, որոնք չանելու դեպքում հետո ամբողջ կյանքում մեղադրում ես քեզ, որ չես արել։ Նոյեմբերի 5-ը հենց այդ օրերից մեկն է յուրաքանչյուրիս կյանքում։
Սա սովորական հանրահավաք չէ, «կողմ»-ի կամ «դեմ»-ի հանրահավաք չէ։ Նույնիսկ ինչ-որ բան պահանջելու հանրահավաք չէ։
Սա որպես հայ՝ իրար կողքի կանգնելու, ուս ուսի տված կանգնելու հանրահավաքն է, որտեղ չկա հայաստանցի, արցախցի, ֆրանսահայ, բեյրութահայ, պարսկահայ, ամերիկահայ։ Կա հայ, որն ասում է՝ մենք միասնական ենք ու արժանապատիվ։
Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է։
Ուրեմն այդ օրը լինե´նք Ֆրանսիայի հրապարակում, որ հետո ողջ կյանքում չմեղադրենք ինքներս մեզ»,- սոցցանցի իր էջում գրել է Արթուր Վանեցյանը։