03/11/2022 13:56
ԵՄ երկրների հետ վիզաների դյուրացման գործընթացում կարող ենք որոշակի առաջընթաց ունենալ գալիք տարում. ԱԳ փոխնախարար
Հայաստանը ԵՄ երկրների հետ վիզաների դյուրացման երկխոսության համատեքստում կարող է որոշակի առաջընթաց ունենալ գալիք տարում, այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Նա նշեց, թե այդ հարցը քննարկել են, ներկայացրել իրավիճակը, խնդիրները:
«Այս հարցը մնում է մեր օրակարգում: Դա վերջին անգամ քննարկվել էր թե՛ համագործակցության կոմիտեի, թե՛ խորհրդի ընթացքում: Վերջերս նաև իմ աշխատանքային հանդիպումների ընթացքում կար այսպիսի պատրաստակամություն՝ առաջ քաշել այդ հարցը:
Իրավիճակը շարունակում է մնալ ոչ շատ դյուրին, բայց, իմ կարծիքով, այդ հարցում կարող ենք ունենալ որոշակի առաջընթաց գալիք տարվա ընթացքում», - հավելեց փոխնախարարը: