03/11/2022 12:50
Ադրբեջանն առաջ է քաշում այն խոսույթը, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է մնան կա՛մ Ադրբեջանի պայմաններով, կա՛մ հեռանան. Մարուքյան
Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Ադրբեջանն առաջ է քաշում այն խոսույթը, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրող հայերը պետք է կա՛մ այնտեղ մնան Ադրբեջանի պայմաններով, կա՛մ հեռանան երրորդ երկիր, պնդելով, թե դա էթնիկ զտում չէ: Ինձ հետաքրքրում է՝ արդյոք այս թեզի հեղինակները հավատո՞ւմ են իրենց ասածին», - գրել է Մարուքյանը: