03/11/2022 11:20
2018-ի համեմատ սուբվենցիոն ծրագրերի բյուջետավորման ծավալը համարյա տասնապատկել ենք. Վարչապետ
2023 թվականի բյուջեով մոտավորապես 22 մլրդ դրամ գումար ենք նախատեսում հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ստացվում է, որ 2018 թվականի համեմատ սուբվենցիոն ծրագրերի բյուջետավորման ծավալը համարյա տասնապատկում ենք», - ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին հատկացվել է 2.5 մլրդ դրամ։
Կառավարության որոշմամբ՝ 728 մլն դրամ հատկացվեց Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզպետարաններին` 9 համայնքում 14 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար: