03/11/2022 09:37
Մենք բոլորս զինվորներ ենք, որոնք պետք է պաշտպանեն մեր հայրենիքը. Ռուբեն Վարդանյան
Այն պայմաններում, որում այժմ գտնվում է Արցախը, ոչ մի պաշտոն նշանակություն չունի, «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է Ռուբեն Վարդանյանը։
«Մենք բոլորս զինվորներ ենք, ովքեր պետք է պաշտպանեն մեր հայրենիքը։ Իմ տեղափոխությունը կապված էր հենց նման որոշման հետ, և ես առաջարկ ստացա ղեկավարել կառավարությունը այն բանից հետո, երբ հանրապետության ղեկավարն իմացավ, որ ես որոշել եմ տեղափոխվել։ Այս պայմաններում, երբ մենք պատերազմական վիճակում ենք, ամեն կողմից շրջապատված ենք, պաշտոնների մասին խոսելն անիմաստ է։ Մենք պետք է միասնական լինենք, և յուրաքանչյուր ոք, ով կարող է ինչ-որ բան ներդնել Արցախի պաշտպանությանն ու զարգացմանը, պետք է անի դա։ Կամ անում ես, կամ չես անում», - ասաց նա։
Վարդանյանի խոսքով, հիմնական խնդիրը՝ մարդկանց հասկացնելն է, որ մենք իսկապես ունենք արտակարգ իրավիճակ, և այս արտակարգ իրավիճակը շատ վտանգավոր է, շատ լուրջ է։
«Ամեն ինչ անել, որ մարդիկ համախմբվեն և կարողանան միասին զգալ, որ իրենք մեկ միասնական ուժ են, որ միասին կարող են ինչ-որ բան փոխել։ Սա հեշտ գործ չէ, այն պահանջում է թե՛ հոգեբանական, թե՛ գաղափարական աշխատանք, թե՛ կոնկրետ գործողություններ»,- ընդգծեց Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանի հարցազրույցի ամբողջական տեքստը կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17