03/11/2022 18:01
Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձևի նախագիծը
Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում, դռնբաց նիստում քննարկվելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման կոչով բանաձև, տեղեկանում ենք Սենատի պաշտոնական կայքից։
«Սենատը վճռականորեն դատապարտում Է 2022 թվականի օգոստոսի սկզբին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ կապող Լաչինի միջանցքում և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին ՀՀ հարավային և հարավ-արևելյան շրջանների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Սա ինքնիշխանության, միջազգային համաձայնագրերի և Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության խախտում է»,– նշված է Սենատի կայքում հրապարակված բանաձևի նախագծում։
Սենատը, ըստ նախագծի, կոչ է ուղղելու Ադրբեջանին՝ անհապաղ և անվերապահորեն դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը՝ իրենց միջազգային պարտավորություններին և պարտավորություններին համապատասխան։
Նշվում է նաև որ կոչ է արվելու անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։
Ֆրանսիայի կառավարությանը, ըստ նախագծի, կոչ է արվելու բոլոր միջոցներով աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ քննարկելով, մասնավորապես, Հայաստանի պաշտպանական ներուժի ամրապնդման հարցը՝ նրա տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17