03/11/2022 11:25
«Դժվար է գործընկերներին ստիպել մի բան, որն իրենք չեն ուզում». Հայաստանը դեպի Իրան արտահանումների մեջ խոչընդոտներ է տեսնում
Հայաստանը դեպի Իրան արտահանումների մեջ խոչընդոտներ է տեսնում, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Բայց հասկանում ենք, որ Իրանն ունի որոշակի սահմանափակումներ, իրենց տնտեսությունը կոչվում է «դիմադրողականության տնտեսություն» ու իրենք շատ քիչ են շահագրգռված ապրանքների ներմուծման մեջ: Մենք շատ կուզենք, որ առևտուրը լինի երկկողմանի, բայց հասկանում ենք, որ դժվար է գործընկերներին ստիպել մի բան, որն իրենք չեն ուզում», - ընդգծեց նա:
Քերոբյանի խոսքով, սակայն, Հայաստանն իր ջանքերը կենտրոնացնում է նրա վրա, որ երկու երկրներով (Հայաստան-Իրան) ապրանք վաճառեն երրորդ երկրներին, ու այստեղ հաջողությունները մեծ են:
«Աշխատում ենք, որ Իրանով անցնող լոգիստիկ ուղիները դառնան ավելի հասանելի հայ բեռնափոխադրողների համար. այսօր որոշակի հաջողություններ կան Իրանով ու Կասպից ծովով ապրանքների արտահանման առումով՝ դեպի ԵԱՏՄ այլ երկրներ», - ասաց նախարարը: