04/11/2022 13:34
Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է 14 տոկոսով. Նախարար
Հայաստանում գործազրկության մակարդակը, հունվար-օգոստոսի հրապարակված տվյալների համաձայն, նվազել է 14 տոկոսով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Գործազրկության տոկոսի նվազում ունենք: Հունվար-օգոստոս ամիսների տվյալներն ամփոփվել են․ գործազրկության 14 տոկոսի նվազում ունենք», - ասաց Մկրտչյանը:
Նախարարը հիշեցրեց՝ արդեն իսկ հայտարարվել է աշխատատեղերի ավելացման մասին: Հայտարարվածների մեջ կան աշխատատեղեր, որոնք դուրս են եկել ստվերից, կան աշխատատեղեր, որոնք նոր են ստեղծվել:
Ինչ վերաբերում է աղքատության մակարդակին, ապա, նախարարի խոսքով, 2021 թվականի ցուցանիշը կհրապարակվի 2022-ի վերջին:
Նրա տվյալներով՝ 2020-ի աղքատության մակարդակը եղել է 27 տոկոսի շրջանակներում: