05/11/2022 19:55
Ինչին է պետք ուշադրություն դարձնել սպորտային կոշիկներ ընտրելիս
Սպորտային կոշիկներ ընտրելիս պետք է հաշվի առնել մի քանի կարևոր կետեր, որոնց պահպանման շնորհիվ մարզումները կանցնեն հարթ ու չեն հոգնեցնի մարմինը։ Պետք է հիշել, որ այն մոդելը, որն առաջին հերթին կպահպանի ոտքերի ու ողնաշարի առողջությունը, երկրորդ՝ գրավիչ տեսք կունենա, ամենևին էլ մատչելի չի լինի։
Սպորտային կոշիկները հստակորեն նախատեսված են սպորտային գործունեության որոշակի տեսակի համար՝ վազքի, ֆիթնեսի, ֆուտբոլի, քայլելու: Պետք է խստորեն ընտրել իր նպատակին համապատասխան կոշիկ, քանի որ, տարբեր են ներբանները և աերոբիկայի սպորտային կոշիկները հարմար չեն լինի վազքի համար։
Կարևոր է, որ ցանկացած մարզաձևի համար նախատեսված սպորտային կոշիկները լինեն հնարավորինս թեթև և առանց անհարմարություն պատճառող կապիչների: Սա հատկապես կարևոր է այն մարզաձևերի համար, որտեղ պետք է ակտիվորեն շարժվել: Նման կոշիկներն ապահով կերպով ամրացնում են ոտքը, ինչը բացառում է կոպիտ վնասվածքը։ Կոշիկի ներբանը պետք է պատրաստված լինի խոնավություն կլանող նյութից և լինի շարժական։ Պետք է հիշել, որ բարձրորակ ներբաններն ունենում են կամարային հենարան:
Վազելու և ցատկելու համար նախատեսված կոշիկներն էլ իրենց հերթին, հոդերի և ողնաշարի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար մատի և կրունկի տակ պարտադիր պետք է ունենան ամորտիզատորներ և ռեֆլեկտիվ տարրեր։
Ամառային զբոսանքների համար ներբանը պետք է պատրաստված լինի ծակոտկեն նյութից, իսկ ձմռան համար՝ ցածր ջերմաստիճանում չպնդացող կազմից:
Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նաև սպորտային կոշիկների արտաքին ներբաններին. Մարզասրահի համար կարելի է գնել հարթ, բայց գանգուր ներբանով կոշիկ՝ մակերեսային ռելիեֆով: Դրա իմաստը կայանում է նրանում, որ այն ավելի քիչ է սահում, քան պարզապես հարթ ներբանը:
Ժամանակակից կաշվից կոշիկ ընտրելիս անհրաժեշտ է ստուգել՝ արդյոք նման կոշիկների մեջ առկա՞ են պերֆորացիաներ կամ ցանցային ներդիրներ՝ ոտքերի քրտնարտադրությունից խուսափելու համար։
Ներբանը պետք է լավ թեքվի, ունենա մի փոքր բարձրացված թաթ, իսկ հետևի մասը լինի մի փոքր թեքված: Սպորտային կոշիկների մեջ միջնաշերտը պատրաստված է էթիլ վինիլացետատից, որի շնորհիվ կոշիկի ներբանի դեֆորմացիան կանխվում է հաճախակի օգտագործման դեպքում։
Խոշոր և ծանր քաշ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում գնել ավելի կոշտ սպորտային կոշիկներ, իսկ թեթև քաշայիններին՝ հակառակը։
Սպորտային կոշիկներ գնելիս պետք է ուշադրություն դարձնել նաև գուլպաներին, հագնել հենց այն գուլպաները, որոնցով նախատեսվում են մարզումները: Սպորտային գուլպաները սովորաբար ավելի հաստ են, քան սովորական գուլպաները:
Եթե նույնիսկ ամենաչնչին կասկած կա կոշիկների հարմարության վերաբերյալ, ապա ավելի լավ է հրաժարվել դրանցից, որպեսզի հետագայում վազքը կամ մարզվելը ոտքերի համար տանջանքի չվերածվի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։