05/11/2022 10:46
Գագիկ Ծառուկյանի միջոցներով վերականգնվող Մաքրավանքը շուտով իր դռները նորովի կբացի հավատացյալների առջև (Տեսանյութ)
Մեկ դար խոնարհված հոյակերտ Մաքրավանքը շուտով իր դռները նորովի կբացի հավատացյալների առջև։
9-10-րդ դարերի վանական համալիրի հիմնանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են։ Եկեղեցու տարածքից նաև հեռացվել է հողի հաստ շերտը, որը գոյացել էր տարիների ընթացքում։
Պեղումների ընթացքում էլ բազմաթիվ հնամենի խաչքարեր են դուրս բերվել։
Գագիկ Ծառուկյանի միջոցներով վերականգնվող վանքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են, շինարարության վերջին փուլը նույնպես բարերարի ուշադրության կենտրոնում է։
Հրազդան քաղաքի արևմտյան կողմում է Մաքրավանքը։ Երկար տարիներ եղել է Բագրատունյաց Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկը։ Վանական համալիրի դռները փակվել են 1926 թվականին։
Գագիկ Ծառուկյանին Մաքրավանքի հիմնանորոգման խնդրանքով էին դիմել տարածքի բնակիչները։
Մանրամասները՝ տեսանյութում։