07/11/2022 14:18
Նոյեմբերի 10-ին, գիտության համաշխարհային օրը, Ռոսատոմը կանցկացնի Global Atomic Quiz 2022-ը
Նոյեմբերի 10-ին՝ Գիտության համաշխարհային օրը, Ռոսատոմը կրկին կանցկացնի Global Atomic Quiz միջազգային կրթական նախագիծը։ Աշխարհի ցանկացած երկրից յուրաքանչյուրը կկարողանա մասնակցել միջուկային թեմայով վիկտորինայի՝ ճիշտ և արագ պատասխանելով հնարավորինս շատ հարցերի: Ընթացքում հնարավոր կլինի շատ նոր բաներ սովորել միջուկային ֆիզիկայից, մեզ շրջապատող աշխարհից և ժամանակակից միջուկային տեխնոլոգիաներից։ Ծրագրի արդյունքում կընտրվեն 100 հաղթողներ, ովքեր կստանան յուրահատուկ մրցանակներ։
Միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նոյեմբերի 10-ին այցելել նախագծի կայք quiz.atomforyou.com: Մասնակիցները կունենան 24 ժամ՝ պատասխանելու տարբեր բարդության և թեմաների 20 հարցի: Կարևոր է արագ և, իհարկե, ճշգրիտ պատասխանելը։ Ճիշտ պատասխանների քանակի և վիկտորինան անցնելու արագության հիման վրա կստեղծվի լավագույն արդյունքներով 100 հաղթողների ավտոմատ վարկանիշ:
Վիկտորինան անցնելուց հետո բոլոր մասնակիցները կստանան թվային վկայական, որը կարող է պահպանվել իրենց սարքում։ Վկայականով հնարավոր է նաև կիսվել ընկերների հետ սոցիալական ցանցերում: Հաղթողները կստանան յուրօրինակ նվերների հավաքածու՝ օրիգինալ NUCLEUS սեղանի խաղ, արհեստական բանականությամբ ծածկով նոթատետր, անսովոր «Ատոմային տրամադրություններ» օրացույց և վերամշակված պլաստիկից պատրաստված պայուսակ:
Global Atomic Quiz-ը՝ Ռոսատոմի ամենամյա միջազգային կրթական նախագիծն է: 2022 թվականին նախաձեռնությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Իր գոյության ընթացքում նախագիծը գրավել է ավելի քան 22 հազար մարդու ուշադրությունը ավելի քան 70 երկրներից։ Այս տարի մասնակիցներին սպասում են նոր մարտահրավերներ, նոր գիտելիքներ և նոր բացառիկ մրցանակներ։ Սակայն նախագծի առաքելությունը մնում է նույնը` ընդգծել միջուկային տեխնոլոգիաների կարևորությունը առօրյա կյանքում և այն դերը, որ միջուկային էներգիան խաղում է մեր մոլորակի պահպանման գործում: Ինչպես նախկինում, վիկտորինան հասանելի կլինի 11 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունգարերեն, բենգալերեն, վիետնամերեն, ուզբեկերեն և ղազախերեն:
Հաղթողների ցանկը կհրապարակվի ծրագրի կայքում մինչև նոյեմբերի 17-ը։