07/11/2022 20:25
Կողային ցավ վազելիս. Խնդրի առաջացման պատճառները
Յուրաքանչյուր վազորդ կյանքում գոնե մեկ անգամ վազելիս զգացել է ցավ կողային հատվածում: Վերջինս հաճախ ստիպում է մարզիկներին կանգ առնել այն պահին, երբ նրանք դեռևս լի են էներգիայով:
Ցավի պատճառ կարող են լինել՝
վազքից առաջ ընդունած չափազանց ծանր կերակուրը,
ոչ պատշաճ շնչառությունը՝ հաճախակի կամ մակերեսային ռիթմով,
վազքի համար նախատեսված երկար հեռավորությունը,
քրոնիկ հիվանդություններ, որոնք կապված են ստամոքս-աղիքային տրակտի, լեղապարկի, լյարդի գործունեության հետ:
Աջ կողմի ցավը ազդանշան է այն մասին, որ լյարդը լցված է արյունով, և դրա պատճառով լյարդի պարկուճը ձգվում է: Իսկ ձախ կողմում առկա ցավը հուշում է փայծաղի հետ կապված խնդրի մասին։
Կողային ցավերը կանխելու համար անհրաժեշտ է անընդհատ վերահսկել շնչառությունը, որը արյան մեջ թթվածնի պակասի պատճառով ցավի հիմնական պատճառն է հանդիսանում: Օպտիմալ ռիթմը վազելիս, համարվում է 3-4 հաշվարկը, որի ընթացքում պետք է՝
հետևել մարմնի դիրքին. այն միշտ պետք է լինի ուղիղ՝ ապահովելու պատշաճ շնչառությունը,
հնարավորինս քիչ ջուր խմել. աղիքները չպետք է լցվեն հեղուկով,
մկանների թեթև տաքացում կատարել. դա մարմինը կպատրաստի վազքի ողջ ընթացքին։
Խորհուրդ է տրվում չուտել վազքից առաջ. սահմանափակել սննդի քանակը մեկնարկից մի քանի ժամ առաջ։
Եթե կանխարգելման միջոցները չե գործում, կարող եք դադարեցնել վազելը և մատներով դիպչել ցավող հատվածին։ Երեք մատով սեղմեք կամ մերսեք ցավի։ Որովայնի մկանների սեղմումը և միաժամանակյա խորը շունչը արտաշնչումներով, ևս կտա դրանկան արդյունք։
Պետք է հիշել, որ կարճատև մարզումներով վազորդների կողային ցավն ինքնըստինքյան կարող է անցնել 10-15 րոպեների ընթացքում, բայց ցանկալի է շարժման ընթացքում երկար կանգ չառնել, այլ շարունակել քայլել, խորը շնչել, որը կնպաստի կողային ցավի առավել արագ վերացմանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։