07/11/2022 12:06
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցել է Վալերի Կարպինի հետ
Մինչ Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագիրը երկարաձգելը` Վալերի Կարպինը բանակցել է Հայաստանի հավաքականի հետ, այս մասին հայտնում է «Championat»-ը։
«Բանակցությունները դրական էին, դրանք բավականին կոնկրետ էին, բայց, ի վերջո, Կարպինը որոշեց մնալ Ռուսաստանի հավաքականում», - ասել է կայքի աղբյուրը։
Նշենք, որ այս պահին Հայաստանի ազգային հավաքականը չունի գլխավոր մարզիչ:
Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: