08/11/2022 13:52
Հայաստանում լրջագույն խնդիր կա՝ ապահովելու դատավորի անկախությունը. Արամ Օրբելյան (Տեսանյութ)
Հայաստանում լրջագույն խնդիր կա՝ ապահովելու դատավորի անկախությունը, Ազգային ժողովում հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Կոնցեռն-դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
«Քաղաքացիական գործերով հատուկ կառուցակարգ կա գոնե հայցային վաղեմության կիրառման մասով, իսկ քրեական գործերով լրջագույն խնդիր է, ցանկացած միջնորդություն, որը կարող է բերել գործի ավարտին, չի քննարկվում, հետաձգվում է կամ առանց քննության է մնում, ասում են՝ ապացույցները հետազոտենք, վերադառնանք։ Նման որոշումները, մանավանդ, եթե որոշակի հնչեղ գործերով են, առաջացնում են քաղաքական իշխանությունների համապատասխան ագրեսիվ արձագանքը», - ընդգծեց փաստաբանը։
Ըստ Օրբելյանի՝ քրեական օրենսգրքով պետք է նախատեսել ցմահ պաշտոնավարման արգելք՝ պետական պաշտոն զբաղեցնող որևէ անձի կողմից դատական համակարգի որևէ որոշում քննադատելու համար։