08/11/2022 15:10
Կարգապահական վարույթներով էլ ոչ մեկին չեք կարող զարմացնել. Դատավոր Նախշքարյանը՝ ԲԴԽ-ին ու Արդարադատության նախարարությանը (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը կարծում է, թե Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լուծեն առկա խնդիրները, որից հետո նոր մտածեն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու մասին։
«Ցանկացած կարգապահական վարույթ հունից հանում է դատավորին ու ստեղծում է ավելորդ լարվածություն», - Ազգային ժողովում հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա։
Դատավորն ընդգծեց՝ «Կարգապահական վարույթներով էլ ոչ մեկին չեն կարող զարմացնել»։
«Չգիտեմ, կարող է մեկ-երկու հոգի զարմանան, բայց ես հաստատ չէ», - ասաց դատավոր Նախշքարյանը։