08/11/2022 19:20
«Կասկածներ կան, որ Սահակաշվիլու մոտ առկա են դեմենցիա, տուբերկուլյոզ և 30-ից ավելի այլ հիվանդություն»․ Խաչապուրիձե
Բժիշկները 30-ից ավելի ախտորոշում են արել՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու մոտ առկա հիվանդությունները պարզելու համար, կասկածվում է նաև դեմենցիա և տուբերկուլյոզ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սահակաշվիլու փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։
«Մենք սպասում ենք, կասկածներ կան, հետազոտությունները շարունակվում են։ Ես նկատի ունեմ կասկածները՝ դեմենցիայի և տուբերկուլյոզի, ինչպես նաև 34 այլ հիվանդությունների առկայության հետ կապված»,- ասել է Խաչապուրիձեն։
Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբանը հայտարարել էր, որ ամերիկացի բժիշկները, որոնք հետազոտել են նախկին նախագահին, ծանր հիվանդություններ են հայտնաբերել, որոնք կարող են նրան ազատ արձակելու հիմնավոր պատճառ լինել։
Նշենք, որ Միխայիլ Սահակաշվիլին մայիսի 12-ին կալանավայրից տեղափոխվել է Թբիլիսիի քաղաքացիական բուժկենտրոններից մեկը՝ բժշկական հետազոտություններ անցնելու համար։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Սահակաշվիլին հայտարարել էր, որ բժիշկներն իր մոտ ողնաշարի վնասվածք են հայտնաբերել, և անհրաժեշտ է վիրահատական միջամտություն կատարել։