08/11/2022 17:02
«Ռուս խաղաղապահները Ղարաբաղում ժամանակավորապես են տեղակայված»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշիում, ելույթ ունենալով զինծառայողների առջև, նոր սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված հայկական կողմին։
Նախ նա հայտարարել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավորապես է տեղակայված, ապա նշել է, թե Հայաստանի ակնկալիքներն այլ ուժերից անօգուտ են։
«Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավորապես են տեղակայված։ Նրանց տեղակայման ժամկետը հստակ նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրում, և եթե նրանք (հայերը-խմբ․) որևէ մեկի հետ դեռ հույս են կապում, ապա միևնույն է, նոր ողբերգության կբախվեն»,- հայտարարել է Ալիևը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17