08/11/2022 16:50
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի մարզիկները մեկնելու են Իսպանիա՝ մասնակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը
Օլիմպավանում ավարտին է մոտենում Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքը: Երեք օր անց վաստակավար մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ, թիմը կմեկնի Իսպանիայի Ալիկանտե քաղաք, որտեղ կանցկացվի աշխարհի երիտասարդական հերթական առաջնությունը, տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։
Հայաստանի պատվիրակության կազմում կլինեն նաև մարզիչներ Արտյոմ Սիմոնյանը, Արթուր Ուլիխանյանը, Արթուր Մելքումյանը և բժիշկ Հարություն Պռազյանը:
Մրցաշարը երիտասարդական է, ասնակցության հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 460 բռնցքամարտիկ: 3 քաշային կարգերից յուրաքանչյուրում, առաջինը ճանաչվելու համար անհրաժեշտ կլինի տանել առնվազն 5 – 6 հաղթանակ, իսկ բրոնզի համար ՝ 4 հաղթանակ:
Հայաստանի թիմը կհամալրվի 11 քաշային կարգ ներկայացնող մարզիկներով. Թումաս Թովմասյան ՝ 51 կգ, Գոռ Ազիզյան ՝ 54 կգ / Վանաձոր /, Մանվել Պետրոսյան՝ 57 կգ, / Արցախ /, Էրիկ Իսրայելյան՝ 60 կգ, Արթուր Մկրտչյան ՝ 63, 5 կգ / Երևան /, Արես Հակոբյան՝ 67 կգ / Վանաձոր /, Գարիկ Անտանոսյան ՝ 71 կգ , Ալիկ Հովհաննիսյան ՝ 75 կգ ,Համլետ Ադամյան՝ 80 կգ .Աղվան Ալեքսանյան ՝ 86 կգ / Երևան / և Ավետիք Հովակիմյան ՝ 92 կգ / Աբովյան / :
Թիմում բացակայում են 48 կգ և գերծանրքաշային մարզիկներ:
Մեր հավաքականում կան Եվրոպական ստուգատեսների հաղթողներ և մրցանակակիրներ: