08/11/2022 10:53
Հաջորդն օլիմպիական ոսկին է. պետք է պայքարենք. Աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյան
Սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը խոստանում է՝ ամեն ինչ կանի՝ պայքարելու օլիմպիական ոսկե մեդալի համար:
«Հաջորդը օլիմպիական ոսկին է: Ամեն ինչ պետք է անենք, վարկանիշ ձեռք բերենք ու պայքարենք օլիմպիական ոսկե մեդալի համար: Ուրախ եմ և հպարտ, որ անկախությունից հետո ինձ հաջողվեց կոտրել սառույցն ու նվաճել աշխարհի առաջնության ոսկե մեդալը», - լրագրողների հետ զրույցում ասաց չեմպիոնը։
2023 թվականը կարևոր տարի է համարում Դավթյանը։
«Օլիմպիական վարկանիշների համար պետք է պայքարենք: Պետք է պատրաստվենք, որպեսզի վարկանիշներ ձեռք բերենք: Հաջորդը օլիմպիական ոսկին է: Պետք է պատրաստվենք, որպեսզի ոսկե մեդալով վերադառնանք Օլիմպիական խաղերից», - նշեց նա։