08/11/2022 09:37
Կայացել է «Հզոր Հայաստան hզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը
Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է «Հզոր Հայաստան hզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը: Փառատոնին մասնակցում էին ՀՀ գրեթե բոլոր շրջաններից, նաև սահմանամերձ գյուղերից: Բոլոր մասնակիցները լավագույնս ներկայացան, համերգն անցավ լեփ լեցուն դահլիճում: Փառատոնը կազմակերպել էր «Մինորա» մշակութային կենտրոնը, կազմակերպիչ` Ժաննա Գասպարյան:
«Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրենն է Ռոլանդ-Ռեյ Աբրահամյանը։ Մշակութային կենտրոնը զբաղվում է տարատեսակ մշակութային փառատոնների և մրցույթների կազմակերպմամբ, փորձելով ընդգրկել արվեստի բոլոր ճյուղերը, տալով հնարավորություն մասնակիցներին ներկայանալ տարբեր բեմահարթակներում, արժանանալ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատանքին ու այդպիսով նպաստել մշակութային կյանքի զարգացմանը։