09/11/2022 12:29
Երբ ՀՀ իշխանություններն անդրադարձ են անում Ալմա-Աթայի հռչակագրին, միջազգային իրավունքի հարցերում իրենց դիլետանտությունն են դրսևորում. Սահմանադրագետ (Տեսանյութ)
Երբ Հայաստանի կառավարությունը վերջին ժամանակներում միշտ անդրադարձ է կատարում Ալմա-Աթայի հռչակագրին, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, դրսևորվում է Հայաստանի իշխանությունների դիլետանտությունը միջազգային իրավունքի հարցերում, «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
«Երբ Հայաստանն ասում է, որ տարածքային ամբողջականության ճանաչումն արդեն իսկ իրականացվել է 1991 թվականին, ենթատեքստն այն է, որ ՀՀ իշխանություններն արդեն իսկ 1991 թվականին հրաժարվել են Արցախից, այն ճանաչել են որպես Ադրբեջանի մի մաս, նրանք խեղաթյուրում են իրականությունը։ Նրանք լռում են այն փաստի մասին, որ երբ ՀՀ Գերագույն խորհուրդը 1992 թվականին վավերացրել է 1991թ. դեկտեմբերի 8-ի պայմանագիրը, ՀՀ-ն վերապահումներ է կատարել այդ փաստաթղթի վերաբերյալ, որը նորից անմիջականորեն վկայում է այն մասին, որ ճանաչելով տարածքային ամբողջականության սկզբունքը, ՀՀ-ն չի ճանաչում Ադրբեջանի ինքիշխանությունը Արցախի նկատմամբ», - ասաց Վարդան Պողոսյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում