09/11/2022 08:32
ԱՄՆ-ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կշարունակվի
ԱՄՆ-ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կշարունակվի, և Վաշինգտոնը պատրաստ է օգնություն ցուցաբերել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Այն փաստը, որ երկու կողմերը շարունակում են փոխգործակցել՝ իրական առաջընթաց է, և մենք հուսով ենք, որ նրանք կօգտագործեն այս պահը առաջիկա շաբաթների ընթացքում հետագա առաջընթաց գրանցելու համար», - ասել է Փրայսը ճեպազրույցում:
«Մենք հավատում ենք, որ եթե նրանք շարունակեն ընթանալ երկխոսության և դիվանագիտության ճանապարհով, նրանք կկարողանան օգտագործել այս թափը, կկարողանան վստահություն ձևավորել»,- հավելել է նա։
Նրա խոսքով, Վաշինգտոնը «ամեն ինչ կանի այդ գործընթացին աջակցելու համար»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17