09/11/2022 17:59
Ռուսաստանը պետք է արագ վերակառուցի իր տնտեսությունը՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողությունը․ Մատվիենկո
Ռուսաստանը պետք է արագ վերակառուցի իր տնտեսությունը՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողությունը, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Մենք ժամանակ չունենք, անհրաժեշտ է արագ վերակառուցել տնտեսությունը՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողությունը և, իհարկե, ապահովել տնտեսական կայուն զարգացում»,- Մատվիենկոյի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը հավելել է, որ բիզնեսը Ռուսաստանում ակտիվորեն հարմարվում է նոր պայմաններին, հնարավորություններ է գտնում՝ արտադրական ծավալները, աշխատատեղերը պահպանելու համար։
«Բայց պետք է նայել առաջ և մտածել՝ ինչպես երկիրը դարձնել տնտեսապես կայուն, ժամանակակից ու զարգացած»,- ասել է Մատվիենկոն՝ հավելելով, որ այդ ամենը պետք է անել Ռուսաստանի զարգացումը զսպելու նպատակով իրականացվող պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում՝ դիմակայելով եղած մարտահրավերներին։