09/11/2022 12:09
ՀՀ իշխանությունները չեն թաքցնում, որ ձեռքերը լվանում են Արցախի ինքնորոշման հետ կապված հարցում. Վարդան Պողոսյան (Տեսանյութ)
Երբ խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, պետք է անդրադարձ կատարենք նաև այն հարցին, թե կա՞ արդյոք հակասություն նրա միջև, որ մի կողմից Հայաստանի Սահմանադրությունը և անկախության հռչակագիրը ճանաչում են Արցախի ինքնորոշման իրավունքը և ինքնորոշման փաստը, բայց մյուս կողմից մինչև հիմա ՀՀ-ն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով քննարկմանը հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
«Այստեղ հակասություն չկա, որովհետև խոսքն այն մասին է, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ կարող է ճկունություն ցուցաբերել մինչև այն աստիճանը, որը վերաբերում է ինքնորոշման իրավունքի և փաստի ճանաչմանը», - ասաց սահմանադրագետը։
Նա նշեց, որ Արցախն ուղղակիորեն ճանաչելը որպես ՀՀ՝ սահմանադրական պահանջ չէ, բայց պահանջ է, որպեսզի ցանկացած բանակցություններում և դրա արդյունքում կնքվելիք փաստաթղթում Արցախի ինքնորոշման փաստը չդրվի հարցականի տակ։
«Ցավոք, այսօրվա բանակցային գործընթացը գնում է այն ուղղությամբ, և ՀՀ իշխանությունները դա չեն թաքցնում, որ Արցախի ինքնորոշման հետ կապված իրենք ձեռքերը լվանում են և այդ հարցին չեն ցանկանում ընդհանրապես անդրադառնալ։ Այդ հարցն, ըստ էության, թողնում են Ադրբեջանի հայեցողությանը։ Դա նշանակում է, որ իշխանությունները հետ են կանգնում սահմանադրության և հռչակագրի պահանջներից», - ասաց Վարդան Պողոսյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17